Գլխավոր Լրահոս

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Օգոստոսի 13-ին զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահերի թվի աճին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմական ոստիկանությունում և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։

Այսօր՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ այս հարցում պետք է անհատական պատասխանատվություն լինի։

Վարչապետի գնահատմամբ, այս խնդրի լուծման համար ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր են գործադրում։

2026-ին 8 ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում բանակում 8 մահ է արձանագրվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում