Գլխավոր Լրահոս

Էլեկտրամոբիլների ներմուծման զրոյական մաքսատուրքով ևս 5000 քվոտա է սահմանվել

Էլեկտրամոբիլների ներմուծման զրոյական մաքսատուրքով ևս 5000 քվոտա է սահմանվել

Այսօրվանից՝ օգոստոսի 21-ից, ուժի մեջ է մտնում էլեկտրական մեքենաների ներմուծման արտոնյալ պայմանների ընդլայնման որոշումը։ Համաձայն կառավարության որոշման՝ 2026-ի համար էլեկտրաշարժիչով ևս 5000 տրանսպորտային միջոց կներկրվի 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում։

Ներմուծվող 5000 միավոր քվոտայից ոչ ավելի, քան 4500-ը նախատեսվում է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և այն իրավաբանական անձանց համար, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր։ Մնացած 500-ից ոչ ավելի քանակը կհատկացվի բացառապես այն սուբյեկտներին, որոնք ունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր, գործարանային երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական սպասարկման, ինչպես նաև գործարանային ծրագրային ապահովման պարտավորությունները հաստատող փաստաթղթեր և փակ տեխնիկական սպասարկման կայան։

Էկոնոմիկայի նախարարության մշակած այս նախագիծը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հուլիսի 9-ի թիվ 79 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։ Համապատասխան նախագծի մեջ նշվում է, որ որոշումը լիովին համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տնտեսության խթանման պետական քաղաքականությանը։ Փաստաթղթի համաձայն՝ դրա իրականացումը լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջացնի և չի հանգեցնի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ու ծախսերի փոփոխությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում