Գլխավոր Լրահոս

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել․ ՊՆ-ն՝ շրջանառվող տեղեկությունների մասին

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել․ ՊՆ-ն՝ շրջանառվող տեղեկությունների մասին

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. Պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկությունը։

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել իր տանը կախված վիճակում։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում՝ անասնաֆերմայում։

«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- հայտնում են ՊՆ-ից։

ՊՆ-ն պահանջում է զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից։

Վերջին տասը օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան երեք դեպք է արձանագրվել։

Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Օգոստոսի 19-ին Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Օգոստոսի 23-ին էլ հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում