Գլխավոր Լրահոս

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ իր հայտարարությունները

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ իր հայտարարությունները

Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն՝ ընդդեմ Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի(նախկինում՝ Տեր Արամ)։ Այս մասին հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել։

Ասատրյանը պետք է «Հայկական ժամանակի» կայքում տեսաուղերձ հրապարակի և հայտարարի, որ 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ընթացքում Միքայել Աջապահյանի վերաբերյալ իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նա պետք է հերքի այն պնդումները, թե Աջապահյանը «տեռորիզմի մասին էր խրախուսում», «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ», ինչպես նաև կին և աղջիկ ունի։

Դատարանը նաև որոշել է Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում