Գլխավոր Լրահոս

Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today-ի գլխավոր խմբագրին

Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today-ի գլխավոր խմբագրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության հիմքով հայց է ներկայացրել Yerevan.Today լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ի և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և 4 մլն դրամ փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը վերաբերում է Փաշինյանի հասցեին տարածված՝ «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» մասին տեղեկություններին, որոնք, ըստ հայցվորի, զրպարտություն են և չեն համապատասխանում իրականությանը։

Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել վիճարկվող տեղեկությունները նույն յութուբյան ալիքներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով դրանք տարածվել են։

Հայցապահանջի համաձայն՝ հերքումները պետք է հրապարակվեն տեսաձայնագրության միջոցով, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առանց ժամկետային սահմանափակման, հավելումների կամ մեկնաբանությունների։ Հերքումներն իրենց տեղակայմամբ և ձևավորմամբ չպետք է զիջեն վիճարկվող հրապարակումներին։

Վարչապետը նաև պահանջում է երեք պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում