Գլխավոր Լրահոս

Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարացնել գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- ասաց փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ մեղադրող կողմի ներկայացրած նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալով կարող է խանգարել գործի քննությանը։

«Այս փուլում խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկար։ Այս փուլում բավականին շատ գործողություններ արդեն կատարվել են, բոլոր առերեսումներն ավարտվել են»,- ասաց փաստաբանը։

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 7-ին։

Հուլիսի 6-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու մեջ։ 

Գործը վերաբերում է Հայաստան-Իրան առևտրային գործարքներին, որոնց շրջանակում, ըստ քննության, հափշտակվել է շուրջ 21 մլն դոլարի գույք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում