Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Անար Մամեդլին

Անար Մամեդլին

Լուսանկարը՝ Նաջմին Քամիլսոյի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավար Անար Մամեդլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ 2024-ի ապրիլին ձերբակալվելուց ավելի քան երկու տարի անց։ Գործով մյուս մեղադրյալ Անար Աբդուլաևը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։

Մամեդլիի և Աբդուլաևի նկատմամբ դատավճիռը սեպտեմբերի 7-ին կայացրել է դատավոր Այգյուն Գուրբանովան։

Մամեդլին ձերբակալվել էր մաքսանենգության մեղադրանքով՝ անկախ Abzas Media լրատվամիջոցի դեմ հարուցված գործի շրջանակում։ Հետագայում մեղադրանքներին ավելացվեցին ֆինանսական հանցագործություններին վերաբերող մի շարք հոդվածներ, այդ թվում՝ արժույթի մաքսանենգություն, ապօրինի ձեռնարկատիրություն, հարկերից խուսափում, փաստաթղթերի կեղծում և փողերի լվացում։

Մամեդլիին ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին 2024-ի ապրիլին։ Նա հերքում է մեղադրանքները, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, նրան քաղբանտարկյալ են համարում։

Human Rights House Foundation-ի տնօրեն Մարիա Դալեն, մեկնաբանելով դատավճիռը, այն անվանել է «խոր վշտի և խայտառակության օր» և կոչ արել անհապաղ ազատ արձակել Մամեդլիին։

«Կասկած չկա, թե ինչ է այս դատավճիռը՝ պատիժ Մամեդլիի անկախ և օրինական աշխատանքի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ընտրությունների մոնիթորինգի և իր երկրում ժողովրդավարության առաջմղման ուղղությամբ։ Նրա դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, իսկ դատապարտումը Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ վրեժխնդրությունն է»։

Amnesty International-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է, որ դատավճիռը ցույց է տալիս, թե ինչպես են «լրագրողները և մյուս քննադատները, որոնք բացահայտում են իշխանությունների չարաշահումները և մարտահրավեր նետում նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի շահերին, խստորեն պատժվում»։ Նա նշել է, որ 2009-ից իշխանությունները «ավելի ու ավելի են խստացրել սահմանափակումները քննադատական ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»։

«Խոսքի ազատության նկատմամբ աճող սահմանափակումների պայմաններում բազմաթիվ կազմակերպություններ ռազմավարություններ են մշակել՝ իրենց օրինական աշխատանքը շարունակելու համար։ Սակայն իշխանությունները փորձել են քրեականացնել այդ ջանքերը՝ սահմանելով ծանր հարկային, դրամային և այլ կարգավորող պահանջներ, որոնք նախատեսված են նրանց գործունեությունը խոչընդոտելու համար»,- նշել է նա։

2026-ի մայիսին Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը հայտարարել էր, որ Ադրբեջանում կա 328 «քաղբանտարկյալ»։

2025-ի հունիսին Ադրբեջանում Abzas Media-ի կալանավորված աշխատակիցներին երկարատև ազատազրկման դատապարտեցին՝ յոթուկեսից մինչև ինը տարի ժամկետով։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում