Կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում նախատեսում է հավանություն տալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև ճանապարհային անվտանգության և թվայնացման ծրագրի խորհրդատվական աջակցության համաձայնագրին։
Ծրագրով նախատեսվում է բարելավել ճանապարհային անվտանգության կառավարումը, զարգացնել աուդիտի համակարգերը և մշակել վթարավտանգ հատվածների՝ սև կետերի կառավարման մեխանիզմներ։ ԵՆԲ-ն կընտրի խորհրդատուին, կկնքի պայմանագիրը և կկատարի վճարումները։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի համար համաձայնագրով ֆինանսական կամ գույքային պարտավորություններ չեն առաջանում։
Միջգերատեսչական քննարկումների ընթացքում Ֆինանսների նախարարությունը մտահոգություն էր հայտնել, որ ծրագրին կարող է հետագայում վարկային ֆինանսավորում հաջորդել։ ՏԿԵՆ-ը պատասխանել է, որ ԵՆԲ-ի հետ քննարկվում է նաև դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորությունը։
Փաստաթղթերում նշվում է նաև, որ 2025-ին 344,5 մլն դրամ էր նախատեսվել 10 վթարավտանգ հատվածի վերացման համար, սակայն ծրագիրը չի իրականացվել առանձին ձևաչափով։












