Գլխավոր Լրահոս

Պայմանավորվածություն չկա, որ ես պետք է Բաքու այցելեմ. ԱԽ քարտուղար

Պայմանավորվածություն չկա, որ ես պետք է Բաքու այցելեմ. ԱԽ քարտուղար

«Պայմանավորվածություն չկա, որ ես պետք է Բաքու այցելեմ», - լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 11-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին օրեր առաջ հայտարարել էր Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նշելով, որ ինքն էլ լրատվամիջոցներից է իմացել այդ մասին: Զոնաբենդը պատրաստակամություն էր հայտնել Սիմոնյանի հետ Բաքու մեկնել:

Սիմոնյանն այսօր հերքել է, նշելով, որ այց մասին անգամ խոսակցություն չկա:

«Նախատեսվում է, որ փոխադարձ այցեր տեղի կունենան, բայց ով ասաց, որ Բաքվի մասին է խոսքը: Ժամկետների հետ կապված ևս որևէ բան ես չեմ կարող ասել: Դրանք օդում խոսակցություններ են: Բաքու այցելելու մասին երբևէ խոսակցություն չի եղել, չկա և այս պահին չի նախատեսվում»,- նշել է Սիմոնյանը:

Հունիսին Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևն այցելել էր Դիլիջան, որտեղ հանդիպել էր Հայաստանի այդժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Սիմոնյանը հայտնել է, որ այդ այցով պայմանավորված փոխադարձ այցելություն է նախատեսվում Ադրբեջան, բայց՝ ոչ Բաքու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում