Գլխավոր Լրահոս

ԱԳՆ-ն ինչ պետք է աներ՝ արել է. Միրզոյան

ԱԳՆ-ն ինչ պետք է աներ՝ արել է. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է աներ՝ արել է՝ Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևի՝ պատմական փաստերը խեղաթյուրելու փորձին ի պատասխան։

«Դրա համար ավելի մասնագիտացված մարմիններ կան։ Մենք լսեցինք և բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով։ Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել Մատենադարան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միրզոյանը։

Խոսքը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ սեպտեմբերի 14-ին փոխարտգործնախարարի ուղեկցությամբ Մատենադարան կատարած այցի մասին է։ Գրոնոն այն դիվանագետների թվում էր, որը սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էր Արցախ։ Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Արցախյան այցից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։

Արցախի հայկական ժառանգության մասին խեղաթյուրված պատմություններ լսելուց հետո, Մագդալենա Գրոնոն Հայաստանի Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը։

Հայ հանրությունն ու ընդդիմությունն ակնկալում է, որ Հաջիևին պետք է պաշտոնական պատասխան տան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետը։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախօրեին հայտարարել էր, որ Հաջիևի հայտարարություններն անհիմն են, չեն նպաստում և օգտակար չեն խաղաղության համատեքստում։

Կրկնելով ԱԺ նախագահի արձագանքը, արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ Հաջիևի հայտարարությունները չեն նպաստում հաստատված խաղաղության ամրապնդմանը և հակառակ ազդեցությունն են ունենում՝ ջուր լցնելով գործընթացի հեռանկարների մասին ոչ լավատեսական կարծիքների ջրաղացին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում