Գլխավոր Լրահոս

Չինաստանը պատրաստ է պաշտպանել Իրանի շահերը. ԱԳ նախարար

Չինաստանը պատրաստ է պաշտպանել Իրանի շահերը. ԱԳ նախարար

«Չինաստանը պատրաստ է համագործակցության և երկխոսության զարգացման միջոցով պաշտպանել Իրանի շահերն ու իրավունքները». այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Լին Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում՝ Իրանի արտգործնախարարի մեկօրյա այցի շրջանակում։

Ըստ իրանական IRNA գործակալության՝ Չինաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտությունը չի բխում երկու երկրների, ինչպես նաև միջազգային հանրության շահերից, և կոչ է արել Թեհրանին ու Վաշինգտոնին վերադառնալ բանակցային սեղան՝ ապավինելով «Իսլամաբադի համաձայնություններին»։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ՝ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ միջազգային վեճերի լուծման գործում», նշել է Վան Լին։ Ըստ չինացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պեկինը նաև պատրաստ է նպաստելու Իրանի և տարածաշրջանի արաբական երկրների միջև երկխոսությանը։

Ըստ միջազգային աղբյուրների՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված չէ Միացյալ Նահանգների հետ հակամարտությամբ և պատրաստ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Չինաստան կատարած այցը միջազգային մամուլի կենտրոնական թեմաներից է։ Իրանի գլխավոր դիվանագետը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ընթացքում երկրորդ անգամ է Պեկին մեկնում․ նախորդ անգամ նա Չինաստանի մայրաքաղաք էր այցելել մայիսին։

Արաղչիի երկու այցերը Չինաստան ժամանագրորեն համընկնում են Պեկին-Վաշինգտոն բարձր մակարդակի բանակցություններին։ Մայիսին Արաղչին Չինաստան էր մեկնել, երբ դրանից օրեր առաջ Պեկինում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած պատվիրակությունը։ Իսկ այս անգամ՝ սեպտեմբերի վերջին, սպասվում է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի՝ պատասխան այցը Վաշինգտոն։

Պեկին-Վաշինգտոն բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը վերաբերում է Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությանն ու Մերձավոր Արևելքի կայունությանը։ Չինաստանը ձգտում է հասնել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանն ու նրա անխափան աշխատանքին, քանզի ջրային այդ անցումը մեծ ազդեցություն ունի նաև Չինաստանի տնտեսության վրա։ Իրանական նավթի ամենամեծ գնորդը Չինաստանն է։

Խաղաղ պայմաններում Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթագազյաին պաշարների արտահանման ⅕-րդը՝ մոտ 20 տոկոսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում