Գլխավոր Լրահոս

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում՝ «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները՝ 100-ամյակին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ, հայտնում է Daily Sabah-ը։

Խոսելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների համագործակցության հնարավոր ուղղությունների մասին՝ Ֆիդանը նշել է, որ երկու երկրները կարող են խորացնել փոխգործակցությունը նաև Հարավային Կովկասում։

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ֆիդանը Հարավային Կովկասը հիշատակել է այն տարածաշրջանների թվում, որտեղ թուրք-ամերիկյան ավելի սերտ համակարգումն ու դիվանագիտական համագործակցությունը կարող են նպաստել կայունության ամրապնդմանը։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են ընդլայնել համագործակցությունը նաև Սև ծովի տարածաշրջանում, Ուկրաինայում և Բալկաններում։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, և երկու երկրները պետք է այդ հնարավորությունն օգտագործեն առկա խնդիրները լուծելու և համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում