Գլխավոր Լրահոս

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվացումը կարևոր ձեռքբերում կբերի Հարավային Կովկասին․ թուրք նախարար

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվացումը կարևոր ձեռքբերում կբերի Հարավային Կովկասին․ թուրք նախարար

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ակտիվացումն ու կարգավորման արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերեն Հարավային Կովկասին: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։

«Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում ամրապնդվեն խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Հուսով եմ, որ տարածաշրջանի Հարավային Կովկասի համար Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կբերեն, ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին» ,- ասել է Յումակլին։

Թուրք պաշտոնյան նշել է, որ 2022-ի հունվարին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026-ի մարտից՝ թուրքական ավիաուղիների թռիչքների մեկնարկով։

Ըստ Յումակլիի՝ գործընթացը բարձրագույն մակարդակի հասցնելու նպատակով շարունակվում են նաև Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները։

Յումակլին արդյունավետ է համարել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և հույս է հայտնել, որ Երևանից հղվող ուղերձները պատշաճ կերպով կընկալվեն միջազգային հանրության կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում