Թուրքիայի ազգային «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն իրականացրել է առաջին չվերթը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթով։ Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել է օդային հաղորդակցության հարցերով մասնագիտացած թուրքական aeroportist կայքը։
«Տարածաշրջանային կառավարման և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված այս հատուկ չվերթը շարունակում է ընդլայնել գլոբալ լոգիստիկ ցանցը՝ երկու երկրների միջև ապահովելով արդյունավետ և հուսալի փոխադրումների լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորափոխադրող չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
2023-ի հունվարին Թուրքիան վերացրել է ուղիղ օդային բեռնափոխադրումների սահմանափակումները Հայաստանի հետ հարաբերություններում։ Համաձայնությունը իրականացվել է 2022-ի հուլիսի 1-ին երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպման արդյունքներով։
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով՝ շուրջ երկու տարվա դադարից հետո, վերականգվել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր չվերթները։ Դրանք 2022-ի փետրվարի 2-ից իրականացնում են հայկական «FlyOne» և թուրքական «Pegasus» ընկերությունները։












