Գլխավոր Լրահոս

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը գնալով դանդաղում է

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը գնալով դանդաղում է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026-ի օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 5,2%-ով, իսկ հունվար-օգոստոսին գրանցվել է 7,3% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` տնտեսական ակտիվության տարեկան աճի տեմպերը ամիս առ ամիս դանդաղելու միտում ունեն: Մասնավորապես, եթե մայիսին (նախորդ տարվա մայիսի համեմատ) ՏԱՑ-ի աճը կազմել էր 11,4%, ապա հունիսին այն նվազել է մինչև 7,4%, հուլիսին իջել է մինչև 6,5%, իսկ օգոստոսին՝ գրանցել 5,2% ցուցանիշ:

Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ հունվար-օգոստոսին գրանցվել է տպավորիչ՝ 24,7% աճ։ Զգալի դինամիկա է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում (առանց առևտրի). ութ ամիսների արդյունքներով ծավալներն ավելացել են 12,8%-ով։

Արդյունաբերական հատվածում աճի դինամիկան տատնողական է: Թեև հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,4%-ով, միայն օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, այն նվազել է 4,3%-ով։ Առևտրի շրջանառությունը տարվա առաջին ութ ամիսներին ցուցաբերել է խիստ համեստ` 0,7% աճ։

Արտաքին տնտեսական հատվածում ընդհանուր առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 3,2%-ով՝ հասնելով 13,27 մլրդ դոլարի։ Սակայն այս աճն ապահովվել է բացառապես ներմուծման հաշվին, որն ավելացել է 9,3%-ով (8,65 մլրդ դոլար), մինչդեռ Հայաստանից արտահանումը նույն ժամանակահատվածում կրճատվել է 6,5%-ով՝ կազմելով 4,62 մլրդ դոլար։

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-օգոստոս ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 4,5%` գերազանցելով Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3% ցուցանիշը: Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա, թեև օգոստոսի տվյալներով այն դեռևս ամբողջապես ամփոփված չէ, հուլիսին գրանցել է աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում