Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում։
Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած առաջին տուրի խաղում Հայաստանը 2-0 հաշվով հաղթեց Լատվիային։ Գոլերի հեղինակներ դարձան Գեորգի Հարությունյանն ու հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը։
Հայաստանի հավաքականը ընդհատեց 7 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։ Բացի այդ, 4 տարի անց հավաքականն անառիկ պահեց դարպասը։
Հայաստանը Ազգերի լիգայում C Լիգայի(երրորդ կարգ) երկրորդ խմբում է, որում Լատվիայից բացի ընդգրկված են նաև Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։
Հավաքականտ սեպտեմբերի 28-ին Երևանում կխաղա Չեռնոգորիայի դեմ, Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։











