Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը

Ռուսաստանը շարունակում է արգելքը Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից», ռուսական կողմը պնդում է, թե հայկական կողմից չեն ստացվել արտադրության ընթացքում արձանագրված խախտումների վերացումը հաստատող փաստաթղթեր։

Ըստ ռուսական գերատեսչության՝ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդագրեր, ինչը, նրանց գնահատմամբ, բավարար չէ սահմանափակումները հանելու համար, և համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է հայկական կողմին։

Ռուսաստանը երկար տարիներ եղել է հայկական ձկնաբուծության հիմնական արտահանման շուկան։ 2025-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 80 մլն դոլարի ձուկ և ձկնամթերք, որի շուրջ 98 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ռուսաստան է արտահանվել շուրջ 10,000 տոննա արտադրանք։

Ռուսաստանն ամիսներ առաջ Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում