«Այս պահին իրատեսական հնարավորություն չեմ տեսնում»․ Շահրամանյանը՝ Արցախ վերադարձի մասին

Այս պահին արցախցիների՝ Արցախ վերադարձի իրատեսական հնարավորություն չեմ տեսնում։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Բայց այդ հարցը պետք է մնա օրակարգում, քանի որ դա նաև միջազգային իրավունք է, և դրա վրա հիմնված արցախցիներն այդ պահանջը պահում են»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության ընտրած ճանապարհը և այդ իշխանությանը ընտրած ժողովրդի ընտրությունը «անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»։
Շահրամանյանը նաև անդրադարձել է Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Նա նշել է, որ կողմ է որ կողմ է Հայաստանի Հանրապետությունում «պետության մեջ պետություն» և «իշխանության մեջ իշխանություն» չլինելու մոտեցմանը։
Միևնույն ժամանակ, Շահրամանյանը նշել է, որ Արցախի ինստիտուտների պահպանման համար անհրաժեշտ է Հայաստանի իշխանության համապատասխան քաղաքականություն, որը չկա։











