Գլխավոր Լրահոս

Արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է և պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Բաղունցը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

Սեպտեմբերի 19-ը Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրն է։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանը և Արցախի հայաթափմանը։ 

«Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը»,- ասված է հայտարարությունում։

Բաղունցը նշել է, որ Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից։

«Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը»,- հայտարարել է Բաղունցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում