Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ներկայացուցչության շենքը պետք է անցնի պետությանը

Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ներկայացուցչության շենքը պետք է անցնի պետությանը

Հայաստանում երկու պետություն, երկու կառավարություն չի կարող լինել։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արեգ Հովսեփյանի հարցին։

Հովսեփյանը խոսել էր Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու Արցախի ներկայացուցչության շենք տեղափոխված մի ընտանիքի կարիքների մասին։

Փաշինյանը պնդեց, որ ներկայացուցչության շենքը պետք է անցնի պետությանը։ Նա նաև շեշտեց, որ պետությունն ամեն ինչ անելու է, որ Արցախի խորհրդարանն ու իշխանությունը Հայաստանում չկարողանան ինստիտուցիոնալ կերպով գործողություն ծավալել։

«Չի կարող լինել Հայաստանում ձեր կողմից անունով նշված կառույց (նկատի է առնում Արցախի ներկայացուցչության շենքը, Հայաստանի իշխանությունները ոչ պաշտոնական փաստաթղթերում, ոչ բանավոր խոսքում Արցախ բառը չեն օգտագործում, այլ Լեռնային Ղարաբաղ - խմբ․)։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Պետության մեջ երկրորդ պետություն կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են»,- ամփոփեց Փաշինյանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման հարցից՝ նա նշեց, որ միայն Երևանը չէ, որտեղ վարձով բնակարաններ կան, այլ տարբեր բնակավայրեր, որտեղ ազատ և էժան տներ կան վարձակալության կամ վաճառքի համար։

«Մենք աջակցում ենք արդեն հազարավոր ընտանիքների։ 8000 ընտանիք ստացել է վկայագիր, որոնցից 4000-ը տուն են գնել։ Արցախցիների բնակարանային խնդրի լուծման համար արդեն 800 միլիարդ դրամ է հատկացվել»,- ամփոփեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ղարաբաղից տեղահանվածների 40,000+10,000 դրամ աջակցությունը նախնական ծրագրով կշարունակվի ևս մեկ տարի։  

«Մյուս կողմից քաղաքացիության ընդունման, բնակարանային ապահովման ծրագրերն առավելագույնս արդյունավետ կլինեն, որպեսզի մարդիկ արդեն անցում կատարեն Հայաստանի Հանրապետությունում գործող սոցիալական ծրագրերի շահառուի կարգավիճակին, եթե համապատասխանում են այդ կարգավիճակին։ Այսինքն՝ Ղարաբաղի փախստականների դեպքում ծրագրերը կգործեն այնպես, ինչպես գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- ամփոփեց Փաշինյանը։


2025-ի հունիսին Ազգային անվտանգության նախկին տնօրենի գրության հիման վրա դատախազությունը սկսեց ուսումնասիրություն ու դատական հայց ներկայացրեց՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, որպեսզի վերացնեն Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքը։ 1222 քմ մակերեսով հողամասն ու դրա վրայի շինությունները գրանցված են Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության անվամբ։

2026-ի մայիսի 22-ին Արցախը կարող է զրկվել իր վերջին ու խորհրդանշական 1,222 քմ տարածքից։ Սա սեփականության սովորական վեճ չէ. Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների նոր արտաքին քաղաքականության համատեքստում այն այլ նշանակություն է ստանում։

Այս գործը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի վարչական ու վերադաս դատարանը չեն նույնականացրել «ԼՂՀ կառավարությանը»։

Կարդացեք նաև՝ Արցախի վերջին «կտորը» վիճարկման առարկա է Հայաստանում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում