Գլխավոր Լրահոս

10,000 դրամ տուգանք և 1 միավոր՝ երկրորդ շարքում կանգնելու համար․ ՆԳՆ նոր նախագիծը

10,000 դրամ տուգանք և 1 միավոր՝ երկրորդ շարքում կանգնելու համար․ ՆԳՆ նոր նախագիծը

10,000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր՝ տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կանգնեցնելու համար։ Այս փոփոխությունը ներառված է Ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական նախագծերի փաթեթում, որը նպատակ ունի նվազեցնել խցանումները և բարձրացնել ճանապարհային անվտանգությունը։

Նախագծով առաջարկվում է նաև ոստիկանությանը լիազորություն տալ վարորդների՝ թմրանյութ օգտագործած լինելու փաստը ստուգել տեղում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, և դրա հիման վրա ենթարկել վարչական պատասխանատվության։ Գործող կարգավորումներով ոստիկանությունը տեխնիկական միջոցներով տեղում կարող է ստուգել միայն ալկոհոլային սթափությունը, իսկ թմրանյութ օգտագործելու կասկածի դեպքում ստուգումն իրականացվում է բացառապես բժշկական կազմակերպություններում՝ արյան կամ մեզի հետազոտությամբ։

Բացի այդ, փաթեթով նախատեսվում է խստացնել երեխաների փոխադրման կանոնների խախտման պատասխանատվությունը․ առանց մանկական պահող հարմարանքների երեխաներ փոխադրելու համար գործող 5,000 դրամ տուգանքը դառնալու է 10,000 դրամ՝ 1 տուգանային միավորի ավելացմամբ։ Ըստ հիմնավորման՝ 2025-ին արձանագրվել է մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ 404 պատահար (11 զոհ, 487 վիրավոր), իսկ առանց պահող հարմարանքների փոխադրման իրավախախտումների թիվը կազմել է 11 198՝ նախորդ տարվա համեմատ աճելով 105 տոկոսով։

Խստացումներ են առաջարկվում նաև այլ խախտումների համար․ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները չկատարելու համար սահմանվում է 10,000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր, իսկ հասարակական տրանսպորտի կանգառի տարածքում կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար տուգանքը 5,000 դրամից բարձրացվում է 10,000 դրամի՝ 1 տուգանային միավորով։

Օրենսդրական փաթեթով նաև առաջարկվում է մասնավոր պահնորդական ապօրինի ծառայությունների վերաբերյալ գործերի քննությունը փոխանցել ոստիկանությանը և չեղարկել վարչական գործերով փորձաքննություններ իրականացնելու ոստիկանության իրավունքը, քանի որ փորձաքրեագիտական ծառայությունն արդեն ընդգրկված է Քննչական կոմիտեի կազմում։ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի ենթադրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում