Գլխավոր Լրահոս

Հայաստանը վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերջնաժամկետ է նախանշել 2029-ը․ նախարար

Հայաստանը վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերջնաժամկետ է նախանշել 2029-ը․ նախարար

Հայաստանը որպես Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։ Սեպտեմբերի 28-ին ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի գնահատմամբ՝ Գործողությունների ծրագրի պատշաճ կատարումն ապահովելու է շոշափելի արդյունքներ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առանց վիզայի ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ Մշակվում է նաև սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում