Գլխավոր Լրահոս

Երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիփոթեքի մարման աջակցությունը կֆիքսվի 1 մլն դրամ

Երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիփոթեքի մարման աջակցությունը կֆիքսվի 1 մլն դրամ

Երեխայի ծնունդով պայմանավորված ընտանիքների հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագրի ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2031-ի դեկտեմբերի 31-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած կառավարության որոշման նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվող պետական միանվագ աջակցության չափը սահմանել ֆիքսված 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և վարկի մնացորդային մայր գումարից: Նախկինում աջակցության չափը հաշվարկվում էր վարկի մնացորդային մայր գումարի տոկոսով (5%-ից 50%) և տատանվում էր 500 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում՝ կախված երեխայի կարգաթվից ու գույքի տեղակայումից (Երևանում, թե մարզերում):

Անշարժ գույքի շուկայում գնաճով պայմանավորված՝ ձեռք բերվող գույքի առավելագույն արժեքի սահմանաչափն ամրագրվում է 40 մլն դրամ։ Միաժամանակ հանվում է դիմելու պահին վարկի 12 ամսվա մարումներ ունենալու պահանջը, ինչը հնարավորություն կտա շահառուներին աջակցության համար դիմել երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը։

Գույքի պայմանական օտարումները բացառելու նպատակով ընտանիքի՝ այլ անշարժ գույք չունենալու պահանջի ստուգումն իրականացվելու է դիմելու օրվան նախորդող 12 ամիսների կտրվածքով։

Ծրագրի նախորդ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ հիփոթեքի մայր գումարի մարման աջակցությունից օգտվել է 10,064 ընտանիք, ինչն էական ազդեցություն է ունեցել վերարտադրողական վարքագծի վրա։

Կառավարությունը կանխատեսում է, որ 2027-ի հունվարի 1-ից ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 1,900 ընտանիք, ինչի համար պետական բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 1 մլրդ 900 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում