Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. նախարար

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. նախարար

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Հայաստանքի քաղաքացի կնոջ առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- գրել է նախարարը:

Նախարարը նաև հայտնել է, որ երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել նաև վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014-ին ծնված երեխաները:

Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում