Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հոկտեմբերի 5-ին Միրզոյանը հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

Դեռևս այս տարվա փետրվարին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել էր, որ 2026-ի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի Իրան, որի ընթացքում նախատեսվում է ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթղթի ստորագրում Հայաստանն ու Իրանը միջև: Նման այցի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում