Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանի էական տատանումներ չեն կանխատեսվում, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ կանխատեսումների՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան և հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Հոկտեմբերի 10-ի լուսադեմից սկսած եղանակը կպարզի. հոկտեմբերի 10-ի ցերեկը և հոկտեմբերի 11-ին Հայաստանի ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ:











