Հայաստանում եռաչափ տպագրության միջոցով ստեղծվում են անհատական իմպլանտներ՝ բարդ ոսկրային վնասվածքներ ունեցող բուժառուների համար։ AIP Tech ընկերությունը 2020 թվականից զարգացնում է այս ուղղությունը, որի անհրաժեշտությունն առավել մեծացավ 44-օրյա պատերազմից հետո՝ մեծ թվով ծանր վնասվածքներ ունեցող բուժառուների ի հայտ գալով։ Ընկերության ներկայացուցիչներն ասում են՝ նման իմպլանտները օգնում են լուծել բարդ վիրաբուժական խնդիրներ և կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում են արտերկիր։
Տեսանյութը պատրաստվել է «Գիտուժի» հետ համատեղ՝ Գիտության շաբաթվա շրջանակում։




