Գլխավոր Լրահոս

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել  «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող նախկին «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի անշարժ գույքի վրա, որը կապվում է Ազգային ժողովի նախկին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Սեպտեմբերի 29-ին ներկայացված հայցադիմումն ուղղված է Պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև մասնավոր ՍՊ և ՓԲ ընկերությունների դեմ։ Դատախազության պահանջի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1,5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրումները մինչև 2017-ի հունվարի 14-ը չեն կատարվել։

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց․ պատասխանող ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել նշված գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխությանը հանգեցնող որևէ գործողություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում