Հայաստանի Զինված ուժերի զինծառայող է վնասվածք ստացել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքում հայտնել է Թորոսյանը:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել Երևան։












