Գլխավոր Լրահոս

Բոլոր այն տեղերում, որտեղ կա ապօրինի շինություն, գնալու ենք և քանդենք. Փաշինյան

Բոլոր այն տեղերում, որտեղ կա ապօրինի շինություն, գնալու ենք և քանդենք. Փաշինյան

Բոլոր այն տեղերում, որտեղ կա ապօրինի շինությունների խնդիր, գնալու ենք և քանդելու ենք, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինությունների ու կրպակների ապամոնտաժման գործընթացին, վարչապետը հայտարարել է, որ իշխանություններն անհանդուրժող են լինելու հանրային տարածքների ապօրինի զբաղեցման նկատմամբ և քանդելու են բոլոր նմանատիպ կառույցները Հայաստանի ամբողջ տարածքում։

«Հիմա հրապարակային ասում եմ՝ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման խնդիր, մենք գնալու ենք և քանդելու ենք։ Թող մարդիկ էս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հանրային զբոսայգիներն ու մայթերը պատկանում են բոլոր քաղաքացիներին, և որևէ մեկն իրավունք չունի ապօրինի տիրանալու հանրային սեփականությանը, իսկ օրենսդրության խախտմամբ տրված վկայականների ծագումը պետք է քննվի քրեական գործերի շրջանակում։

«Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական շինություն չի կարող լինել։ Եթե որևէ մեկի ձեռքին վկայական է հայտնվել, ուրեմն քրեական գործով պետք է պարզվի՝ ով է տվել այդ վկայականը, ինչի՞ համար և ի՞նչ պայմաններում։ Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին»,- ասել է վարչապետը։

Վարչապետը հավելել է, որ ապօրինի կառուցված կամ ձեռք բերված գույքը չի կարող պահպանվել, անկախ դրա մասշտաբներից կամ պատկանելությունից, և իշխանությունները հետևողականորեն լուծելու են այդ խնդիրը բոլոր վարչական շրջաններում։

«Մարդիկ ի՞նչ են մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույքերն այդպես պահելու են ու սերնդեսերո՞ւնդ փոխանցեն։ Չի՛ լինելու նման բան, անկախ նրանից՝ դա մեծ է, թե փոքր։ Եվ ովքեր ասում են, թե անարդար ենք վարվում, էլի եմ ասում՝ թող ցույց տան գոնե մի դեպք, երբ մենք նույն կերպ չենք վարվել»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժման քաղաքականությունը չի վերաբերում այն բնակելի առանձնատներին, որոնք տասնյակ տարիներ առաջ ինքնակամ կառուցվել են քաղաքացիների կողմից։

«Սա չի վերաբերում այն առանձնատներին, որոնց մասով մենք խոստացել ենք լուծում։ Երևանի մի քանի թաղամասերում մարդիկ կան, որ տասնյակ տարիներ՝ դեռ Խորհրդային Միության ժամանակներից, ինքնակամ կառուցված տներում են ապրում։ Մենք նրանց խոստացել ենք, որ գնալու ենք առանձին օրենքով, կարգավորելու և օրինականացնելու ենք, որպեսզի այդ թեման փակվի»։

Վարչապետը նշել է, որ մայթերին տեղադրված կրպակները և դրանց տեղում ապօրինի կառուցված կապիտալ շինությունները ենթակա են քանդման ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր բնակավայրերում։

«Այն, ինչ տարել-դրել են մայթերի վրա՝ կրպակներ և այլն, իսկ հետո կապիտալ շինարարությամբ, ապօրինի ձևով ուրիշ բան են դարձրել՝ այդ խնդիրը լուծվելու է։ Աջափնյակում էլ, Երևանի բոլոր վարչական շրջաններում էլ, բոլոր բնակավայրերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում