Գլխավոր Լրահոս

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի պապ Լևոն 14-րդը դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից, որտեղ չորս օր առաջ նրա թոքից ուռուցք էին հեռացրել։ Բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունն անցել է հաջող։

Վատիկանը հայտնել է, որ 71-ամյա քահանայապետի մոտ ախտորոշվել է ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված տեսակը։

Պապը հիվանդանոցից դուրս է եկել ինքնուրույն՝ ոտքով, ողջունել շենքի մոտ հավաքված հավատացյալներին, ապա հեռացել ավտոմեքենայով։ Սպասվում է, որ կիրակի նա կմասնակցի Սուրբ Պետրոսի հրապարակում նախատեսված պատարագին։

Ըստ բժիշկների՝ նրա վիճակն արդեն թույլ է տալիս վերադառնալ աշխատանքի, սակայն դեռ հայտնի չէ հեռացված ուռուցքի չափը և այն, թե կան արդյոք մետաստազներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պապը հիվանդության ախտանիշներ չի ունեցել, իսկ գոյացությունը հայտնաբերվել է սովորական բուժզննման ժամանակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում