Գլխավոր Լրահոս

ՏԻՄ ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,8%, ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,4%

ՏԻՄ ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,8%, ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,4%

Հայաստանի 21 համայնքում հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում՝ 68,83%, իսկ ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,39%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ 21 համայնքների մասնակցության միջին ցուցանիշը կազմել է շուրջ 47,7%։

Մասնակցության բարձր ցուցանիշով Ստեփանավանին հաջորդում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքը, որտեղ քվեարկել է ընտրողների 62,56%-ը։ Ամենացածր մասնակցությամբ երկրորդ համայնքը Արմավիրն է՝ 36,73%։

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են անցկացվել Հայաստանի բոլոր 10 մարզերի 21 համայնքներում։ Նորքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրելու իրավունք ուներ 477,721 քաղաքացի։ Գործել է 517 ընտրատեղամաս, որոնք բացվել են ժամը 08։00-ին և փակվել 20։00-ին։

19 համայնքում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական։ Համամասնական ընտրություններին մասնակցել է 13 կուսակցության և չորս դաշինքի 45 ընտրական ցուցակ՝ ընդհանուր 1622 թեկնածուով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել է բոլոր 19 համայնքների ընտրություններին։ Դրանցից հինգում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, ՔՊ-ն միակ մասնակիցն էր։ Չորսական քաղաքական ուժ է մրցել Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում։

Քվեարկության ավարտից հետո սկսվել է ձայների հաշվարկը։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է բոլոր 19 համայնքում։ Հինգ համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, այն միակ մասնակիցն է։ Միայն չորս համայնքում է պայքարում չորս ուժ՝ Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում։

Ընդդիմության մասնակցությունը 2021-ի համեմատ նվազել է։ Մրցակից ուժերի թիվը պակասել է 19 համայնքից 11-ում։ Խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, մասնակցում է ընդամենը երեք համայնքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում