Գլխավոր Լրահոս

TRIPP-ն անցնելու է Իրանի սահմանից ընդամենը 15 մետր հեռավորությամբ․ ԱԽ քարտուղար

TRIPP-ն անցնելու է Իրանի սահմանից ընդամենը 15 մետր հեռավորությամբ․ ԱԽ քարտուղար

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա փաստացի պատերազմ է Իրանի և ԱՄՆ-ի միջև, բայց TRIPP-ն անցնելու է ընդամենը 15 մետր հեռավորության վրա Իրանի սահմանից»,- հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ «Խաղաղություն, անվտանգություն և տարածաշրջանային փոխակերպվող իրողություններ» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նոյեմբերի 6-ին կայացած քննարկմանը նա նշել է, որ նախագծի նշանակությունը պետք է դիտարկել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, ԱՄՆ-ի և ամբողջ տարածաշրջանի տեսանկյունից։

ԱԽ քարտուղարը բացառել է, որ TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ կամ դառնալ ամերիկյան ռազմական ներկայության հենակետ։

«Մենք երբեք չենք մտնի որևէ գործընթացի մեջ Իրանի դեմ, մեր հարևաններից որևէ մեկի դեմ։ Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- հայտարարել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ TRIPP-ը տնտեսական նախագիծ է և չի նախատեսում զինվորական ներկայություն։

ԱԽ քարտուղարը նաև պարզաբանել է, որ նախագիծը չի սահմանափակվում միայն Սյունիքով անցնող երկաթուղով։ Ըստ նրա՝ TRIPP-ի շրջանակում նախատեսվող այլ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծեր կամ գազատարներ, կարող են անցնել Հայաստանի այլ հատվածներով։


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP/Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը բխում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով տարանցիկ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ ընդլայնելով Հայաստանի միջազգային ու ներպետական հաղորդակցությունները։

2026 թվականի մայիսին հրապարակված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրով ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը իր տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում