ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Նոյեմբերի 10-ին Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 10-11-ը՝ Փարիզի Շայոյի պալատում։ Համաժողովի այս տարվա խորագիրն է՝ «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն»։
2018-ից անցկացվող Փարիզի խաղաղության համաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է պետությունների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գլոբալ մարտահրավերների շուրջ քննարկումների և համատեղ լուծումների որոնման համար։
Այս տարվա համաժողովի օրակարգում են միջազգային հակամարտությունները, տեխնոլոգիական արագ փոփոխությունները և կլիմայական ճգնաժամը։












