Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայում նոր ցույցերին ընդառաջ 70 հազար ոստիկան կտեղակայվի

Ֆրանսիայում նոր ցույցերին ընդառաջ 70 հազար ոստիկան կտեղակայվի

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում կտեղակայվի 70 հազար ոստիկան՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնությունների և թալանի կրկնությունը կանխելու համար։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է Reuters-ը։

Նախարարի խոսքով՝ նախորդ շաբաթվա համեմատ փողոցներում 10 հազարով ավելի ոստիկան կլինի։ Անվտանգության ապահովման համար կներգրավվեն հատուկ ստորաբաժանումներ, զրահամեքենաներ, ուղղաթիռներ, անօդաչուներ և ջրցան մեքենաներ։

«Մենք անզիջում ենք լինելու անկարգություններ իրականացնողների, թալանչիների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բռնության գործողություններ կկատարեն»,- հայտարարել է Նունյեսը։

Փարիզում թույլատրվել է անցկացնել միայն արհմիությունների կազմակերպած մեկ ցույց։ Ուսանողական UNEF միության և «Դեղին ժիլետների» շարժման ներկայացրած հայտերը մերժվել են։ Ցույցերն արգելվել են նաև Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում։

Նոր անկարգությունների մտավախությամբ Փարիզի Լուվրի և Օրսեի թանգարանները, նաև Օպերան հայտարարել են, որ շաբաթ օրը փակ են լինելու։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի երկրորդ կեսին՝ ուսուցիչների պակասի, դպրոցների անբարեկարգ վիճակի և կրթության անբավարար ֆինանսավորման դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում՝ ընդգրկելով նաև կյանքի թանկացման և հանրային ծառայությունների խնդիրների դեմ բողոքները։

Նախորդ շաբաթ տեղի ունեցած զանգվածային ցույցերին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։

Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և խանութների թալանով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում