Գլխավոր Լրահոս

2012թ. Շվեյցարիան ֆրանկի փոխարժեքը պահպանելու համար $200 մլրդ է ծախսել

2012թ. Շվեյցարիան ֆրանկի փոխարժեքը պահպանելու համար $200 մլրդ է ծախսել

2012թ. Շվեյցարիայի Ազգային բանկը 188 մլրդ շվեյցարական ֆրանկ՝$199 մլրդ, է ծախսել  ազգային արժույթի փոխարժեքը 1,2 ֆրանկ/1 եվրո մակարդակում պահելու համար:

2011թ. սեպտեմբերին Շվեյցարիայի Ազգային բանկը նվազագույն փոխարժեքը հենց այդ մակարդակում էր սահմանել:
2012-ի ընթացքում կարգավորիչը պարբերաբար ինտերվենցիաներ է իրականացրել և գնել է արժույթ՝ թույլ չտալու համար ֆրանկի փոխարժեքի բարձրացում: Ազգային արժույթի չափազանց բարձր փոխարժեքը «խեղդում է» բիզնեսը՝ չափազանց զգալիորեն թանկացնելով արտահանվող ապրանքները: Այս ամենի հետևանքով Շվեյցարիան Ճապոնիայի հետ միասին դարձել է արժութային պատերազմների ամենաակտիվ մասնկիցը:

Շվեյցարիայի ֆինանսների նախարար  Էվելինա Վիդմեր-Շլումպֆի խոսքով՝ կարգավորիչի՝  փոխարժեքի նվազեցման քաղաքականությունը տնտեսության համար ցանկալի դրական արդյուքններ չի ապահովել: Ըստ նրա՝Շվեյցարիան ստորագրել է համաձայնագիրը, որով նախատեսվում է խոչընդոտել արժութային պատերազմները:

2011թ. օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զրկվել է  վարկային բարձրագույն վարկանիշից, բորսայական չարաշահորդները սկսել են ակտիվորեն վաճառել դոլար և գնել շվեյցարական արժույթ: Տնտեսությունը պաշտպանելու համար  Շվեյցարիայի Ազգային բանկը բազային տոսկոսադրույքը նվազեցրել է գրեթե զրոյի և կտրուկ ավելացրել է բանկերի համար իրացվելիության ծավալը: Դրանից մի քանի օր հետո կարգավորիչը սահմանել էր ամրագրված 1,2 ֆրանկ/1 եվրո փոխարժեքը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում