Գլխավոր Լրահոս

Ապրիլի 9-ին ծնվելու է նոր Հայաստանը. Ր. Հովհաննիսյան

Ապրիլի 9-ին ծնվելու է նոր Հայաստանը. Ր. Հովհաննիսյան

Ապրիլի 9-ին այս երկարատև երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստանը: Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը երեկվանից` մարտի 10-ից, հացադուլ է հայտարարել:

«Այսօր նախագահական նստավայրից արձակվեց հերթական սուտ, իբր թե մերժել եմ նախագահի հետ հանդիումը, դուք ինձ գիտեք, եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես կողմակից եմ և դա փաստել եմ անձամբ Բաղրամյան 26 գնալով»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ով ուզում է խոսել իր հետ, կարող է գալ Ազատության հրապարակ:

«Ժառանգության» ղեկավարը կարևորեց հանրային բաց քննարկումը: «Պարոն Սարգսյան, Ձեր գրասենյակը ստում է: Ես ձեզ հիմա ասում եմ, որ Ձեզ ցանկացած ժամանակ հրավիրում եմ այստեղ` Ազատության հրապարակ, բաց կամ փակ քննարկման: Ես կողմնակից եմ բաց քննարկման, որովհետև անցած անգամ դուք մոնտաժեցիք հանդիպումը»,- հավելեց նա:  

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ վաղը` մարտի 12-ին` ժամը 12:00-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կտա մամուլի ասուլիս, իսկ ժամը 17:00-ին ինքը հանդես կգա կարճ հայտարարությամբ և մամուլի ասուլիսով: Նույն գրաֆիկը կլինի չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ ուրբաթ Ազատության հրապարակում տեղի կունենա հաղթահավաք, որի ընթացքում ելույթ կունենա նաև «Ոստան հայոց» ռոք խումբը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում