Կատարում 68 մլրդ խմ ծավալով բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը գտնվում է Պարսից ծոցի շելֆային հատվածում ՝ 70 մետր խորության վրա, հաղորդում է AFP-ն: Կատարը աշխարհում երրոդ տեղն է զբաղեցնում՝ ըստ բնական գազի հետախուզված պաշարների ծավալի:
Նոր հանքավայրը հայտնաբերվել է չորս տարվա ակտիվ հետախուզական աշխատանքերից հետո: Մասնավորապես՝ ակտիվորեն համագործակցեել են Qatar Petroleum-ը ճապոնական Mitsui Gas Development-ը և գերմաանական Wintershall-ը, որոնք հորատել են երկու հորատանցք:
Կատարում 1971թ. բացված «Հյուսիսայի գոտու» հանքավայրերում բնական գազի հսկայական պաշարներ կան, որոնք պարբերաբար ավելանում են նոր պաշարների հայտնաբերման հաշվին:
Ներկայում Կատարը աշխարհում չորրորդն է՝ ըստ գազի արտահանման ծավալների: Արտահանվող գազի գերակշռող մասը բաժին է ընկնում հեղուկացված գազին: Կատարը տարեկան 77 մլն տ հեղուկացված գազ է արտահանում և ոլորտի առաջատարան է:
Ռուսական գազային հսկա «Գազպրոմը» Դոհայում իր ներկայացուցչություն բացել 2013թ. փետրվարին: Կատարից գազի գնման շուրջ «Գազպրոմը» պայմանավորվածություն ձեռք էր բերել դեռ դեկտեմբերին: Դոհան, իր հերթին, մտադիր է մասնակցել Յամալայում գազի արդյունահանման համատեղ ծրագրին:
Civilnet











