Իմ զրուցակիցը միայն Սերժ Սարգսյանն է: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը երեկվանից` մարտի 10-ից, հացադուլ է հայտարարել:
«Ինձ համար ակնհայտ է, որ մինչև ապրիլի 9-ը բեկումնային փոփոխություն կլինի Հայաստանի համար: Ոչ մեկը բռնություն չի կիրառելու իմ, իմ քաղաքացիների, ոստիկանության նկատմամբ և այլն: Ներկա պահին առողջապահական ոչ մի օգնության կարիք չունեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում չկայացնի, ինքը Ազատության հրապարակում կմնա մինչև ապրիլի 9-ը ներառյալ: Միաժամանակ` նա հույս հայտնեց, որ ապրիլի 9-ից հետո ինքնաբացարկի խնդիր չի լինի:
Հովհաննիսյանը տեղակացրեց նաև, որ ուրբաթ օրվա հանրահավաքին կքննարկվի նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը:
«Ես համարում եմ, որ քաղաքացիական հասարակությունը և ցանկացող կուսակցությունները պետք է միանան համապարփակ ցուցակով ներկայանալու համար,իսկ ավելի կոնկերտ ուրբաթ օրը կխոոսեմ»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Civilnet











