Ամերիկյան Goldman Sachs բանկի փորձագետները հումքային ակտիվներից առավել հեռանկարային են համարում նավթը և և պղինձը: Նավթը նախկինի պես շարունակում է գրավիչ մնալ՝ պայմանավորված մեծ պահանջարկով, Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի պահուստային հնարավորությունների սահմանափակ լինելով, ինչպես նաև համաշխարհային պաշարների ոչ մեծ ծավալով:
Ընդ որում՝ Brent տեսակի նավթի համար բնորոշ կլինի իրադրությունը, երբ մատակարարվող նավթի գները կգերազանցեն ֆյուչերսների գնանշումները, և կարճաժամկետ ֆյուչերսների գնանշումները կգերազանցեն երկարաժամկետ գնանշումները:
Բանկի փորձագետների կարծիքով՝ նավթը կթանկանա 6%-ով՝ պայմանավոված աշխարհաքաղաքական ռիսկերով, ինչպես նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական իրադրության բարելավմամբ:
WTI տեսակի նավթի դեպքում առաջիկա 12 ամսվա համար կանխատեսվում է $97/1 բարել գինը: Ընդ որում՝ մարտին ԱՄՆ-ում հում նավթի պաշարները կաճեն, քանի որ նավթավերամշակման գործարանները պրոֆիլակտիկ նպատակներով կդադարեցնեն գործունեությունը: Ընթացիկ տարվա երկրորդ կեսին նավթի դեֆիցիտ է կանխատեսվում՝ պայմանվորված գործարաննների վերագործարկմամբ:
Առաջիկա 12 ամսում Brent տեսակի նավթի թիրախային գինը $105/10 բարել կկազմի՝ փետրվարի $119/1 բարելի համեմատ: Գների նվազումը պայմանավորված է ԱՄՆ-ում ցածր պահանջարկով: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ իշխանությունները նավթի մեծ պաշարների մասին խոսելիս հենվում են հեղուկացված բնական գազի, ինչպես նաև այլ նավթատեսակաների մեծածավալ արդյունահանման հիման վրա՝ ԱՄՆ-ում թերթաքարային բումի պայմաններում: Մյուս կողմից՝ նավթի համաշխարհային պաշարները գրեթե մոտ են 2012-ի չափազանց ցածր մակարդակին:
Ինչ վերաբերում է ոսկուն, բանկում առաջիկա 12 ամսիներին թանկարժեք մետաղի գինը ներկայիս $1578/1 տրոյ.ունցիա-ից կբարձարանա $1550/1 տրոյ. ունցիա:
Civilnet











