Գլխավոր Լրահոս

Ա. Ղուկասյանի դիմումում ներկայացված փաստերը հիմնված են կասկածների վրա. ՍԴ

Ա. Ղուկասյանի դիմումում ներկայացված փաստերը հիմնված են կասկածների վրա. ՍԴ

Սահմանադրական դատարանն այսօր շարունակեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննությունը՝ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Նիստի առաջին կեսին դատարանը քննեց Ղուկասյանի հայցը, որի համար հիմք է հանդիսացել ռոք երաժիշտ Սերժ Թանգյանին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը, որում վերջինս նշում է, որ «ընտրություններն ինքն է կազմակերպել»:

Դատարանը մատնանշեց, որ Ղուկասյանի բերած փաստարկներն ու դիմումում ներկայացված փաստերը հիմնված են կասկածների վրա և կոնկրետ ապացույցներ չունեն: Համաձայն Սահմանադրության` դատարանում ներկայացված տեղեկություններն արժանահավատ լինելու համար պետք է ապացուցողական բնույթ ունենան:

ՍԴ-ն նշեց, որ հայցի քննությանը դեռ երկու օր կա, որի ընթացքում Ղուկասյանը կարող է իր դիմումը վերածել փաստարկված փաստաթղթի:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակին` դատարանը հարցրեց Ղուկասյանին, թե հնարավոր չէ արդյոք, որ նախագահը պատկերավոր խոսք է օգտագործել` ասելով «ընտրությունների կազմակերպում»: Ղուկասյանը սակայն բացառեց, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իր արած հայտարարության իրավական իմաստներից: Նրա համոզմամբ` ամբողջ նամակի իմաստն այն է, որ նախագահն ազգային անհրաժեշտությունն օրենքից բարձր է դասում և նշում, որ «ներքին թշնամին չպետք է գա իշխանություն, որ չլինեն ականներ, պատերազմ և պարտություն»: Ղուկասյանը նշեց, որ իր այս հարցերին միայն Սերժ Սարգսյանը կարող է հստակ պատասխանել`  պահանջելով գործի քննությանը վերջինիս ներգրավվել որպես վկա:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Անդրիաս Ղուկասյանն ինքն է ներկայացնում իր հայցադիմումը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են փաստաբան Կարեն Մեժլումյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում