Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Lenovo-ն գնի BlackBerry-ն

Հնարավոր է՝ Lenovo-ն գնի BlackBerry-ն
BlackBerry բջջային հեռախոսների արտադրող կանադական նախկին RIM ընկերության բաժնետոմսերը 10%-ով թանկացել են չինական Lenovo ընկերության գլխավոր տնօրեն Յան Յուանցինի հետ հարցազրույցի տպագրումից հետո, որում հնարավոր էր համարվել Lenovo-ի կողմից RIM-ի գնումը: Սա վերջին երկու ամսում չինական ընկերության ղեկավարության կողմից նման արդեն երկրորդ ակնարկն է: Հունվարի վերջին Lenovo-ի ֆինանսական տնօրեն Վոն Վայմանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր ընկերությունը վերջին ժամանակներում դիտարկում է RIM ակտիվների գնման հնարավորւթյունը: Հիշեցնենք, որ RIM-ը փետրվարի վերջին վերանվանվել էր BlackBerry-ի: Նախկինում կանադական ընկերությունը սմարթֆոններրի շուկայի առաջատԱր խաղոդրներից է եղել, սակայն վերջին 4 տարում կորցրել է առաջատարի իր դիրքերը: BlackBerry-ն լիահույս է, որ գործառնական նոր համակարգի և հավելվածների թողարկմամբ կվերականգնի շուկայական իր նախկին դիրքերը: BlackBerry Z10 նոր սմարթֆոնը արդեն վաճառվում է աշխարհի 20 երկրում և բավական մեծ պահանջարկ: Մեկ այլ նոր սմարթֆոն՝ BlackBerry Q10-ը, շուկա դուրս կբերվի արդեն մարտի վերջին: Ընկերությունը մտադիր է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել հյուսիսամերիկյան և եվրոպական շուկաներում: Ընթացիկ տարվա հունվարին BlackBerry-ն հայտարարել է, որ իր արտադրանքը Ճապոնիայում չի վաճառելու և հեռանալու է այս երկրի շուկայից: Փետրվարին կորեական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել BlackBerry-ի՝ 2013-ի առաջին կիսամյակում նաև կորեական շուկայից հեռանալու հավանականության մասին: Ընկերությունը 2013-ի 1-ին եռամսյակի հաշվետվությունը կհրապարակի մարտի 28-ին: Ակնկալվում է, որ զուտ շահույթը  ավելի բարձր կլինի 2012-ի 4-րդ եռամսյակի համեմատ՝ գերազանցելով $13 մլն-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում