Գլխավոր Լրահոս

Կրեմլում աշխատավարձերը կրկնակի բարձրացել են. Forbes

Կրեմլում աշխատավարձերը կրկնակի բարձրացել են. Forbes

Վերջին մի քանի ամսում Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի աշխատավարձերը ավելի քան երկու անգամ բարձրացել են և ներկայում համեմատելի են թոփ մենեջերների աշխատավարձերի հետ: Բացի այդ՝ յուրաքանչյուր պաշտոնյային շնորհվող աստիճանները հավասարեցվել են: Այս մասին վկայում է Forbes հեղինակավոր պարբերականի ուսումնասիրությունը:

Այսպես՝ ըստ հանդեսի՝ եթե նախկինում դեպարտամենտի ղեկավարը ստացել է 125 հազ. ռուբլի, հունվարի1-ից նրա աշխատավարձը բարձրացել է մինչև 330 հազ. ռուբլի: Դեպարտամենտի ղեկավարի տեղակալի աշխատավարձը 100 հազ. ռուբլուց բարձրացել է մինչև 250 հազ. ռուբլի: Փոխվարչապետի օգնականը նախկին 70-90 հազ. աշխատավարձի փոխարեն ներկայում մինչև 190 հազ. աշխատավարձ է ստանում:

Ուշագրավ է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հրամանագիր նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագարել  է երրոդ ժամկետում վերընտրվելուց գրեթե անմիջապես հետո: Հրամանագրի համաձայն՝ 2012թ. պաշտոնյաների աշխատավարձերը հավասարվել են «նույն կարգի» զինծառայողների աշխատավարձերին: Այսպես՝  աշխատակազմի ղեկավարի տեղակալին «հավասարեցրել» են պաշտպանության փոխնախարրին:

Կրեմլում աշխատավարձերի բարձրացումը կառավարությունում խորը դժգոհության առիթ է դարձել, որից հետո նոյեմբերին բարձրացվել է նաև կառավարության աշխատակազմի աշխատավարձերը:

Ըստ Forbes-ի՝ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձի բավական բարդ սխեմայով անահատական հաշվարկ է կատարվում: Վերջնական չափը կախված է ինչպես հաստիքից և պաշտոնի աստիճանից, այնպես էլ աշխատանքի բարդությունից, գաղտնի նյութերի հետ շփման հավանականությունից և այլ գործոններից:

Ներկայում այս պաշտոնյաների աշխատավարձերը սկսել են համեմատել նախարարությունների աշխատակիցների աշխատավարձերի հետ, և, պարբերականի փորձագետների կարաիքով, ամենայն հավանականությամբ կբարարձանան նաև այդ գերատեսչությունների աշխատավարձերը:

Եթե դա տեղի ունենա, այս գերատեսչությունների տարեկան աշխատավարձերի համար պետական բյուջեից 2,3 մլրդ կպահանջվի: Հանդեսը իր հաշվարկները կատարելիս հիմք է ընդունել Ռուսաստանի վիճակագրական ծառայության 2012թ. սեպտեմբերի տվյալների, որոնց համաձայն՝ պետական ծառայողների թիվը 38 հազ. է եղել՝ շուրջ 60 հազ. ռուբլի միջին աշխատավարձով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում