Գլխավոր Լրահոս

Ր. Հովհաննիսյանը դեմ է Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցությանը

Ր. Հովհաննիսյանը դեմ է Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցությանը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Մաքսային միությանը և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց դեմ չէ վերջինիս` որպես դիտորդ մասնակցությանը այս միություններին: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հովհաննիսյանը, որը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Միաժամանակ` նա հիշեցրեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանը բազմաբովանդակ հարաբերություններ ունենա ասիական պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի հետ:

Հովհաննիսյանը շատ ավելի կարևորեց Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ՆԱՏՕ-ին:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ուղերձ ունի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որը պաշտոնական այցով Ռուսաստանում է, Հովհաննիսյանն ասաց, որ ուղերձ չունի: «Միայն կրկնեմ, որ ես պատրաստ եմ իրեն հանդիպել Ազատության հրապարակում, հետաքրքիր է, թե ինքը ինչ ասելիք ունի ժողովրդին: Հիմա ես հրապարակում եմ և ակնկալում եմ, որ կմնամ հրապարակում և կողջունեմ, որ ինքը գտնի քաջություն և գա հրապարակ` հրապարակային կամ մասնավոր քննության առնելու այն խնդիրները, որոնք առկա են անկախ նրանից, թե ով ինչպես քվեարկեց փետրվար 18-ին»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ այս փուլը պետք է համերաշխությամբ և սիրով հաղթահարել, քանի որ Մեծ պահք է:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում