Գլխավոր Լրահոս

Ր. Հովհաննիսյանը չի սպասում որևէ մեկի, այդ թվում Լ. Տեր-Պետրոսյանի այցին

Ր. Հովհաննիսյանը չի սպասում որևէ մեկի, այդ թվում Լ. Տեր-Պետրոսյանի այցին

Ընդդիմադիր բոլոր կուսակցությունների` մանդատները վայր դնելու դեպքում «Ժառանգությունը» ևս վայր կդնի իր պատգամավորական լիազորությունները: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել: Միաժամանակ` մանդատների հանձնումը Հովհաննիսյանն ուշացած որակեց` նշելով, որ ներկայում ավելի համալիր լուծումներ են անհրաժեշտ:

«Ժառանգության» ղեկավարը նաև հայտարարեց, որ ինքն այսօր չի սպասում որևէ մեկին, այդ թվում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ով գալիս է, գալիս է իր կամքով»,- հավելեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ մամուլի ասուլիսին ներկա է նաև ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում