Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Կարլոս Սլիմը զրկվի աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակից

Հնարավոր է՝ Կարլոս Սլիմը զրկվի աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակից

Մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմը, որը $73 մլրդ կարողությամբ արդեն չորրոդ տարին անընդմեջ գլխավորում է ամերիկյան Forbes հանդեսի աշխարհի ամենահուստ մարդկանց վարկանիշը, կարող  է զրկվել այդ կարգավիճակից: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն ներկայացրել է երկրի հեղահաղորդակցության ոլորտի բարեփոխումների նախագիծը, որը մենաշնորհային ընկերություններին կզրկի իրենց այդ կարգավիճակից: Բարեփոխումները, առաջին հերթին, կառնչվեն Սլիմին պատկանող America Movil ընկերությանը: Ոլորոտում առաջատարի դիրքեր ունեցող ընկերությունները կզրկվեն իրենց միլիարդավոր հասույթների մի մասից:

Նախագահի աշխատակազմի հրպարակած նախագծի հիմնական նպատակը ոչ մեծ ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը և երկրի տնտեսական աճի տեմպի տարեկան 1% -ով արագացումն է:

Նախագծի համաձայն՝ հեռուստատեսային խոշոր ընկերությունները չեն կարողանա մասնակցել հեռահաղորդակցային հաճախությունների մրցույթներին, և մալուխային ընկերությունները բոլոր հասանելի հեռուստաալիքները հեռարձակելու պարտավորություն կստանձնեն: Իշխանությունները օտարերկրյա կապիտալի՝ շուկա մուտք գործելու պայմանները դյուրացնելու նպատակով նրանց թույլ կտան մեքսիկական նախագծերում կապիտալի մասնաբաժինը հասցնել մինչև 49%: Փորձագետների կարծիքով՝ առավել ծայրահեղական քայլը կարող է դառնալ կառավարության համար արտոնությունների սահմանումը, որը իրավունք ձեռք կբերի մենաշնորհային ընկերություններին հարկադրել վաճառել «ավելորդ» ակտիվները:  

Ակնկալվում  է, որ նոր պահանջները, որոնք Կոնգրեսի երկու պալատների կողմից պետք է հաստատվեն արդեն ապրիլի վերջին, հիմնականում բացասական ազադեցություն կունենան  Էմիլիո  Ասկարագիին պատկանող Televisa և Սլիմի America Movil ընկերությունների վրա:

Ներկայում Televisa-ն վերահսկում է Մեքսիակայի հեռուստատեսյաին շուկայի  շուրջ 60%-ը, սակայն ակտիվների հարկադիր  վաճառքը զգալիորեն չի վնասի  ընկերությանը, քանի որ այս բիզնեսը ապահովում է նրա հասույթի ընդամենը 8,5%-ը: Նախգիծը առավել մեծ վնաս կպատճառի America Movil-ին, որը վերահսկում է Մեքսիկայի բջջային շուկայի 70% և ֆիքսված հեռախոսակապի՝ 80%-ը՝ ապահովելով ընկերության հասույթի 67%-ը: Ակտիվների հարկադիր վաճառքի դեպքում ընկերությունը իր ֆինանսական հոսքերի զգալի մասը կորցնելու սպառնալիքին կառերեսվի: Այս տեղեկությունը  բաժնետերերի մեծ մասի մտահոգության առիթ է դարձել, և America Movil-ի բաժնետոմսերը էժանացել են 3%-ով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում