Վլադիմիր Պուտինը, Կենտրոնական բանկի նախագահ նշանակելով քաղաքական իր մերձավոր դաշնակից և տնտեսական գլխավոր խորհրդական Էլվիրա Նաբուլինային, ուժեղացնում է Ռուսաստանի տնտեսության նկատմամբ անձնական վերահսկղությունը, գրում է ամերիկյան New York Times պարբերականը: Այս նշանակումը ենթադրում է, որ առաջիկա ամիսներին բանկը կնվազեցնի տոկոսադրույքները, որի հիմնական կողմնակիցը հենց Պուտինն է՝ ի հեճուկս ԿԲ ներկայիս ղեկավարության խորհուրդներին:
«Պուտինը, անհանգստանալով ներդրողների մասին, նշանակել է իր կողմից վստահելի անձի՝ չնայած գլոբալ տնտեսության կարգավորիչ մարմինների համաձայնությանն այ նհարցում, որ կենտրոնական բանկերի անկախ նախագահներ ունեցող երկրները առավել բարենպաստ տնտեսկան երկաևաժամկետ հեռանակարներ ունեն: Բացի այդ՝ Պուտինը վերահսկում է Ռուսաստանի ձևականորեն անկախ այլ մարմիններ ևս, օրինակ՝ խորհրդարանը», -մեկնաբանում է թերթը: Պուտինի կառավարությունը նաև կողմ է արտահայտվել Կենտրոնական բանկի ղեկավարման հարցում կառավարության մասնակցության ընդլայնամանը, ինչպես նաև ֆինանսական կարգավոման հետագա կենտրոնացմանը՝ ԿԲ-ին ֆոնդային շուկայի կարգավորիչի գործառույթների փոխանցման միջոցով:
Պուտինի տնտեսական թիմի անդամները բացահայտ կերպով հանդես էին գալիս տոկոսադրույքների իջեցման օգտին՝ ի հակակշիռ ԿԲ ներկայիս փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկաևի, որին շատերը համարում էին ԿԲ նոր նախագահի հիմնական հավակնորդը: Պուտինը՝ մյուս կողմից՝ որոշակիորեն զիջել է ԿԲ ղեկավարությանը ՝ համաձայնելով Նաբուլինայի խորհրդական նշանակել ներկայսի նախագահ Սերգեյ Իգնատևին:
Փորձագետների կարծիքով՝ ներդրողները, ամենայն հավանականությամբ, բացասաբար կարձագանքեն Նաբուլինայի նշանակմանը, քանի որ նրան հաճախ համարում են Պուտինի քաղաքական մերձավոր դաշանակից: «Սա շուկաների կողմից կընկալվի ԿԲ՝ առավել մեծ ճնշումների ենթարկվելուն ուղղված ազդակ», -նշում են փորձագետները՝ հավելով, որ այս նշանակումը կանխորոշում է գնաճի մակարդակի բարձրացում և ռուբլու թուլացում:
Ըստ պարբերականի՝ սա այն է, ինչ ցանկանում էր կառավարությունը: Թեև ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը կարող է նպաստել տնտեսական աճի խթանմանը և տնտեսական համակարգերի կայունությանը, Ռուսաստանում այլ օրինաչափություն է գործում, և առավել ցածր տոկոսադրույքները կարող են վախեցնել արժութային թրեյդերներին, որոնք շահույթների նվազման սպառնալիքի պայմաններում ռուբլու անկման պատճառ կդառնան: Այսպես արդեն տեղի է ունեցել Բելառուսում երկու տարի առաջ՝ վճարային հաշվեկշռի ճգնժամի ընթացքում, և չնայած այս ամենին ու Արժույթի միջազգային հիմնադրամի խորհուրդներին՝ Բելառուսի ԿԲ –ն տոկոսադրույքը 30% ցածր է իջեցրել:
Civilnet











