Գլխավոր Լրահոս

Չինաստանի համար թիվ մեկ մարտահրավերը բարեփոխումներն են.ԱՄՀ

Չինաստանի համար թիվ մեկ մարտահրավերը բարեփոխումներն են.ԱՄՀ

Հայտնի տնտեսագետ, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրենի տեղակալ Չժու Մինը խստորեն քննադատել է  Չինաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, հաղորդում է ամերիկյան Washington Post-ը:

Նրա կարծիքով՝Չինաստանում կապիտալի և ռեսուրսների գները իջեցված են, և դա հանգեցրել է ներդրումների արտասվոր աճի: Այս ամենի արդյունքում գործարկվել է երկրի արդյունաբերական հզորությունների միայն 60%-ը:

Չժուն լուծումը տեսնում է մեկ շնչի բարեկեցության մակարդակի բարձրացման մեջ՝ ներքին պահանջարկի և սպառման աճի ապահովման համար: Դրա համար անհրաժեշտ կլինի ավելացնել աշխատատեղերի թիվը: Երկրի իշխանությունները պետք է հրաժարվեն արդյունաբերության աճի ուղղությամբ ջանքերի կենտրոնացումից և դրանք ուղղեն ծառայությունների ոլորտի զարգացմանը: «Չինաստանի համար գլխավոր մարտահրավերը աճը չէ, այլ աճի որակը և բարեփոխումները», -ասել է հայտնի տնտեսագետը: Էժան վարկերի և ցածր գների պայմաններում արտադրության հարցում ներդրումների ազդեցությունը հետագայում կշարունակի աճել: Գումարները կուղղորդվեն խոշոր ներդրումային նախագծերին, և չինացիները կշարունակեն նախկինի պես խնայել սպառման մեջ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում