2012թ. Մաքսային միության անդամ երկրներից միայն Ղազախստանն է անդամ մյուս երկրների հետ առևտրում անկում արձանագրել՝ 3,7%: Միջինասիական հանրապետությունն իր խնդիրների լուծման և կիրառվող խտրկանությունը կանխելու նպատակով առաջարկում է խաղի միասնական կաննոներ սահմանել և դրանք կիրառել առավել զգայուն ոլորտներում:
2012-ը միության երկրների համար ամենահաջողն է եղել: Այսպես՝ եթե 2010թ. և 2011թ.փոխադարձ առևտրի ծավալը կազմել է համապատասխանաբար 29% ($47 մլրդ) և 33% ($63 մլրդ), 2012թ. աճը կազմել է 8,7%` $68,5 մլրդ ընդհանուր ծավալով: Ի տարբերություն անկում արձանագրած Ղազախստանի՝ Ռուսաստանում և Բելառուսում առևտրի աճը կազմել է համապատասխանաբար 9,4% և 12,6%:
Ղազախստանում մակրոտնտեսական ոչ այդքան լավատեսական ցուցնիշները պայամանովորում են ինչպես ներքին խնդիրներով՝ անկատար օրենքներով, միասնական շուակներում ոչ լիարժեք մրցունակությամբ, ինչպես նաև պաշտպանիչ պատնեշներով, որոնք սահամանում են միության մյուս անդամները: Հիմնականում խնդիրներները վերաբերում են սննդային ապրանքների ոլորտին ՝ շատ դեպքերում ունենալով տեխնիկական բնույթ:
Ղազախստանը հատկապես սուր է զգում խտրականությանը ալկոհոլային ապրանքների և հրուշակեղենի շուկայում, ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկի և մի շարք այլ հարցերում: Այսպես՝ նախկինում օրինակ ռուսական արտադրության մանկական հյութերի համար դրույքաչափը կազմել է 10%՝ սահամանված 18%-ի փոխարեն, ղազախականի դեպքում դրույքաչափը 18% է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմանովի կարծիքով՝ խնդիրների լուծման համար պետք է առևտրի ավելի արդար կանոններ մշակվեն: «Անհրաժեշտ է զգայուն ոլորտների համար միասնական կանոններ սահմանել, և այդ դեպքում կարգավորիչներից որևէ մեկը չի կարողանա շրջանցել օրենքները: Առավել խոշոր շուկաների համար անհրաժեշտ է մշակել ոլորտի համաձայնագրեր, կարգավորման միասնական համակարգեր», -ասել է նախարարը:
Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունում նշում են, որ ղազախական և բելառուսական ապրանքների համար մատչում Ռուսաստաանի հրուշակեղենի շուկային կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, եթե նման են կամ համընկնում են ապրանքանշանները:
Փորձագետների կարծիքով՝ 3,7% անկումն արձանգարվելէ հիմնականում հումքատեսակների առևտրի ծավալների նվազման հաշվին, մասնավորապես՝ ածխի և մի շարք այլ հանքաքարերի: Մյուս կողմից՝ մշակված ապրանքների մասնաբաժինը արտահանման մեջ առաջին անգամ կազմել է 59%, ընդ որում՝ անցումային ապրանքների ծավալը աճել է 36%-ով՝ 2008-ի համեմատ, սպառողականինը՝ 3 անգամ:
Ավելի վաղ կանխատեսվել էր, որ անդամակցությունը միությանը շահավետ կլինի առաջին հերթին Ղազախստանի և Բելառուսի համար, սակայն պատնեշների առկայությունը զգալի ասդեցություն է ունենում: Ներկայում միության կազմում դրանց թիվը շուրջ 100 է, սակայն դրանք փոխադարձ են, այլ ոչ միակողմանի և առնչվում են ինչպես ալկոհոլի, այնպես էլ պետգնումների խնդրին: Փորձագետների կարծիքով՝ վերազգային մի շարք լուծումներ ազգային մակարդակ չեն տեղափոխվել, և կարգավորման միասնական համակարգի ստեղծումը թեև հնարավոր է, շատ ժամանակ կխլի:
Civilnet











