Գլխավոր Լրահոս

Չինաստանը հինգ տարվա ընթացքում կանցնի յուանի լողացող փոխարժեքի

Չինաստանը հինգ տարվա ընթացքում կանցնի յուանի լողացող փոխարժեքի

Չինաստանը հինգ տարվա ընթացքում կբացի իր շուկաները և ազգային արժույթի լողացող փոխարժեք կսահմանի: Այսպիսի հայտարարություն է արել Hong Kong Exchanges & Clearing բորսայի նախագահ Չարլզ Լին: «Չինաստանը պետք է  բարեփոխի տոկոսադրույքների իր համակարգը», -ասել է Լին՝ հավեվելով, որ յուանի՝ ամրագրված փոխարժեքի պայմաններում այն միայն նեղ միջակայքով կարող է ամրապնդվել կամ արժեզրկվել, և այսպես չի կարող հավերժ շարունակվել:

Մարտի 13-ին Չիանստանի Ազգային բանկը հաստատել է ազգային արժույոի փոխարժեքի աստիճանական բարեփոխման ծրագիրը: Բրիտանական HSBC-ում ևս կարոծում են, որ յուանը լողացող փոխարժեքի կանցնի առաջիկա 5 տաում:

Չինաստանի կառավարությունը թույլ է տվել, որ յուանը 2005թ. հուլիսից մինչև 2008-ի հուլիս 21%-ով ամարպնդվի: Յուանի փոխարժեքը տասը տարի շարունակ կայուն է եղել: 2008թ. յուանի փոխարեժքը կրկին ամրագրվել է 2 տարով, որի նպատակը գլոբալ ճգնաժամի պայմաններում չինացի արտահանողնրեին աջակցելն է եղել: 2010թ. փոխարժեքի նկատմամբ վերահսկողությունը կրկին թւոլացել է, և յուանը դոլարի նկատմամբ արժևորվել է ևս 10%-ով:

Փորձագետները Չինաստանի՝ լողացող փոխարժեքին ացնելու և առավել ճկուն քաղաքականություն վարելու հարցում բավական լավատես են: Մյուս կողմից՝ նրանց կարծիքով՝ առաջիկա հինգ տարում եթե անցում կատարվի լողացող փոխարժեքի, այն 100%-անոց չի լինի: Ավելին՝ դա չի նշանակում, որ Պեկինը կհրաժարվի ամբողջական վերահսկողությունից:

2009թ. Չինաստանը սկսել է պիլոտային ծրագրի իրականացումը, որը հնարավորություն է տալիս, յուանը օգտագործել արտասահամանյան գործարքներում:Այս ամենի արդյունքում առևտրում յուանի մասնաբաժինը 1%-ից աճել է մինչև 9%: Մինչ 2015թ. հարևանների հետ Չինաստանի բոլոր գործարքների մեկ երրորդը կիրականացվի յուանով, որը յուանին հնորավորություն կտա ընդգրկվել աշխարհում ամենից շատ գործածվող արժույթների եռյակում:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում